30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը Պուտինին չի ճանապարհել.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ամիսներ շարունակ նախապատրաստված եւ քննարկված Ցեղասպանության 100-ամյա տարելիցն արդեն իրողություն է: Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներին ապրիլի 24-ի երեկոյանն արդեն ճանապարհել են:

Թերթին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ճանապարհել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Պուտինի եւ Օլանդի ժամանմանը նրանց դիմավորել է նախագահը, սակայն ստացվում է, որ միայն Օլանդին է ճանապարհել Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ