16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԲՀԿ-ը՝ բավական համեստ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. 

«Ժամը 13-ի սահմաններում, մինչև բոլորովին վերջերս երկրորդ հուժկու քաղաքական ուժ համարվող ԲՀԿ-ն երեկ հուշահամալիր էր այցելել չափազանց համեստ խմբով, որն առաջնորդում էին քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:

Ուշագրավ էր, որ ԲՀԿ-ականներին հետևում էր նաև կուսակցությունը լքած պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Կեսօրն անց Ծիծեռնակաբերդում էր արդեն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` փոքրիկ շքախմբով, որից հետո՝ արմատական ՀԱԿ-ը, հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Չնայած 100-ամյակի հնչեղությանը, ՀՀ չինովնիկներն ու քաղաքական գործիչներն այս տարի խուսափում էին լրատվամիջոցների հետ շփումից` պատճառաբանելով անձրևոտ ու ցուրտ եղանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ