04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արտասովոր ապրիլի 25. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծականից հատվածներ.

«Երեկ լրատվամիջոցները ուղիղ հե­ռարձակումներ էին ապահովում ՀՀ մայրաքաղաքից, որտեղ անց­կացվում էին Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարելիցի հիշա­տակի միջոցառումեերը, որտեղ այդ միջոցառումների շրջանակ­ներում տեղի էին ունենում հա­մաշխարհային քաղաքականու­թյան կարեւոր նշանակության հանդիպումներ, օրինակ’ Ֆրան­սիայի եւ Ռուսաստանի նախա­գահների միջեւ: Որտեղ այդ եր­կու երկրների նախագահները նաեւ ելույթ էին ունենում Ծիծեռ­նակաբերդի զոհերի հուշահամալիրում: Այդ ելույթների բովան­դակության, երեւանյան միջոցա­ռումների համատեքստում երկ­կողմ կարեւոր հանդիպումների քննարկումների թեմաների խնդիրները այլ են, եւ իհարկե’ դրանց վերաբերյալ քննարկում­ներն ու վերլուծությունները դեռ առջեւում են, սակայն, ընդհա­նուր առմամբ, պետք է արձա­նագրենք, որ ՀՀ մայրաքաղաքը, Հայաստանը երեկ’ ապրիլի 24- ին, դարձել էին համաշխարհային ուշադրության կենտրոն:

Այսօր’ ապրիլի 25-ի լուսաբացը վերածում է ոչ սովո­րական լուսաբացի’ հոգեւոր, էներգետիկ առումով: 100-րդ տարելիցի միջոցառումները ապ­րիլի 24-ով, իհարկե, չեն ավարտ­վել, եւ տարվա ընթացքում դեռ շատ միջոցառումներ կլինեն: Ապրիլի 25- ին մենք խնդիր ունենք հետագա ճանապարհն անցնել այնպես, որ չիջնենք դեպի վար: Այսինքն’ ապրիլի 25-ին մենք խնդիր ու­նենք պահել բարձրությունը, եւ այս իմաստով, 100-րդ տարելի­ցին հաջորդող այսօրը միանգա­մայն տարբեր է նախկին տարի­ների ապրիլքսանչորսյան օրե­րին հաջորդող ապրիլի 25-ներից: Մենք անցկացրել ենք մի կարեւոր գործընթաց, կարողա­ցել ենք աշխարհին ներկայանալ մեր հիշողությամբ եւ ոգեկոչու­մով հավուր պատշաճի’ չնայած գործընթացի ընթացքում որոշ տհաճ և գավառամիտ իրողու­թյունների:

Ապրիլի 25-ի առավոտը կարեւոր է նրանով, թե ինչպիսին են լինելու մեր հաջորդ առավոտները’ դրանք լինելու են վերջին օրերին մեր զգայական, ոգեղեն գերհա­գեցումի եւ վերապրումի բազմա­պատկմանն, թե՞ աստիճանա­կան անէացման օրեր: Սա կախ­ված է մեզանից, ամեն մեկից, յուրաքանչյուրիցս:

Ընդ որում’ մեզանից հերոսու­թյուն չի պահանջվում, մեզանից պահանջվում է ընդամենը քաղաքացիություն, օրինապաշտություն, ազատախոհություն, արժանապատվություն…»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ