18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իմ փոխարեն թող Արմենը խոսի. Րաֆֆի Հովհաննիսյանը չխոսեց

Ես հույս ունեմ, որ շուտով Ցեղասպանության ճանաչումը չի լինելու խնդիր, այլ խնդիր է լինելու դրան հաջորդող քայլերը:

Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Օբամայի ելույթն ընդհանրապես բացասական է գնահատում, սակայն այն, որ ԱՄՆ 43 նահանգներ ճանաչել են Ցեղասպանությունը, եւ այն, որ այս տարվա ԱՄՆ պատվիրակությունը բավական ներկայանալի կազմ ուներ, դրական է գնահատում:

Նշենք նաեւ, որ այստեղ էր նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նա չցանկացավ խոսել.

«Այսօր իմ փոխարեն թող Արմենը խոսի»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ