17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մի օր կլսենք, թող չլինի Օբաման, թող լինի հաջորդ նախագահը

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների գլխավոր հասարակական-քաղաքական հաթակն է այս ֆորումը, որը լավագույն հնարավորությունն է խոսել ընդհանրապես աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների մասին, միջազգային հանրության համարժեք արձագանքի, կանխարգելելու անհրաժեշտության և այդ գործում հայ ժողովրդի նվիրման ու ջանքերի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ,  Երևանում երկու օր տևած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համանախագահող Արտակ Զաքարյանը:

«Այստեղից հեռանալով յուրաքանչյուր պատվիրակ, վստահ եմ, իր գործունեության ընթացքում էլ ավելի ուշադիր ու հիմնավոր մոտեցումներ է ունենալու ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ ընհանրապես ցեղասպանությունների նկատմամբ»,-նկատեց նա: Զաքարյանի խոսքով՝ ֆորումին  մասնակցում էին նաև շատ երկրների խորհրդարանականներ, ում երկրների խորհրդարանները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ՝ հենց այդ մարդիկ կդառնան այն առաջամարտիկները, նախաձեռնողները, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տարբեր խորհրդարաններում իր արդյունավետ շարունակությունն ունենա»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ հայտարարությանը, թե հայերն իրենք կերգեն, իրենք կպարեն, ապա Զաքարյանն ասաց. «Հերթական ցինիզմին, ցավոք, ծանոթ եմ: Կարծում եմ՝ Էրդողանին շատ սազական հայտարարություն էր, վերջին անգամ չէ, որ ցինիզմը Թուրքիայի իշխանության խորհրդանիշն է դարձել»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարած քաղաքականությանն, ապա Արտակ Զաքարյանը շեշտեց. «Թուրքիան հաջողված դիվանագիտություն չունի, այն ունի աշխարահագրական շատ լավ դիրք և շատ լավ սպեկուլյատիվ քաղաքականություն, որը հաջողությամբ իրականացնում է: Ցավոք, աշխարհում կան պետություններ, ովքեր արժեքների վրա ստվերող գործունեություն են իրականացնում՝ բարձր ամբիոններից խոսելով արժեքներից, դրանից էլ Թուրքիան օգտվում է, այսինքն՝ բոլոր պետություննրին ծառայեցնում է իր շահերին»:

Դեսպանների հետկանչը Թուրքիայի կողմից նա համարում է քաղաքակիրթ մարդկության գործողությունների դեմ ուղղված հուսահատ քայլ, որը «Կարծում եմ՝ շատ կարճ կյանք է ունենալու, և նույն դեսպանը գլխիկոր վերադառնալու է Ավստրիաՙ շարունակելու իր գործունեությունը»:

ԱՄՆ նախագահի կողմից չարտասանված Ցեղասպանություն եզրույթից խոսելով՝ պատգամավորը նկատեց. «Մի օր կլսենք, թող չլինի Օբաման, թող լինի հաջորդ նախագահը…Մենք չենք սպասում, մենք պայքարում ենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ