17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծեծուջարդ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. Հրապարակ

«Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ նախօրեի երեկոյան Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, և ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20:00-ի Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև գիշերվա 1-ը:

«Երեկ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով մեզ փոխանցեց. «Լուրջ միջադեպ չի եղել:

Մոսկվայից գալուց ուղևորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ: Ինքնաթիռն ստիպված կրկին իջեցրել են: Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղևորներին իջեցնում են, օդանավն ստուգում և նոր թռիչք են կատարում: Ուշացումը կապված է եղել սրա հետ»,- գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ