17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թաքնված Կորեյկո. Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի, բավական հարուստ է:

«Ըստ ներկայացված փաստաթղթի՝ 2014 թվականի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ և 110 հազար դոլար: Նրա անցած տարվա եկամուտը կազմել է 10 մլն 38 հազար 538 դրամ: Հետաքրքիր է, որ Ռոբերտ Նազարյանի կինը՝ Սվետլանա Խառատյանը, նույնպես մեծահարուստ է, նույնիսկ ավելի ունևոր, քան իր ամուսինը: 

Նա հայտարարագրել է 300 հազար դոլար դրամական միջոց, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 24 հազար 450 դոլար, որը նա ստացել է որպես փոխառության դիմաց վճարված տոկոսադրույք: Ռոբերտ Նազարյանը, որը եկող տարի կդառնա վաթսուն տարեկան, երբևէ գործարարությամբ չի զբաղվել: Հայաստանի անկախության տարիներին նա մշտապես պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Այսինքն՝նա նման կարողություն կարող էր կուտակել միայն կոռուպցիոն ճանապարհով:»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ