30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

«Այդ ո՞ր որդին է իր հորը լսում, որ նա լսի». Ռ. Հովհաննիսյանը՝ Րաֆֆուց

Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներն այսքանով չպիտի վերջանան: «Այն, ինչ այսօր ունենք, այդքան էլ հեշտ չենք հասել, մեր ակտիվիստները թեև քիչ էին, սակայն արդյունքի հասանք, սակայն սա վերջնական արդյունքը չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  նա: Ռիչարդ Հովհաննիսյանն առանձնացրեց երկու ուղղություն, որոնց վրա հետագայում կարելի է աշխատել՝ միջազգային հանրությունը և Թուրքիայի այն քաղաքացիներն, ովքեր համարձակվում են հարցականով մոտենալ թուրքական իշխանությունների հայտարարություններին:

 Ինչ վերբերվում է Հայոց պահանջատիրությանն, ապա Հովաննիսյանը շեշետեց, որ դա պետության որոշելիքն է, քանի որ մենք ունենք առավելագույն և նվազագույն պահանջներով փաստաթղթեր: Նշենք, որ նա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է, և պատասխանելով հարցին, թե արդյոք դժվարին ժամանակներին խորհուրդ է տալիս որդուն, ասաց. «Խորհուրդ չեմ տալիս, քանզի այդ ո՞ր որդին է իր հորը լսում, որ նա լսի»,-կատակեց Ռիչարդ Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ