22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փոխհատուցումը կարող է թեթևացնել հայերի տառապանքը»

«Այսօր աշխարհի ուշադրությունը հայերի վրա է, և այն մարդու իրավունքների համատեքստում նորաձև թեմա է դարձել, սակայն 2016 թվականին հետաքրքրությունը հայկական հարցի շուրջ կնվազի, քանի որ Թուրքիան ամեն հնարք օգտագործում է, որ կանխի Ցեղասպանության միջազգային ճանաչումը»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ ասաց ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս և ամբիոնի վարիչ Հենրի Թերիոն: Միաժամանակ նա նշեց, որ 2015 թվականը Ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացման տարի է:

Նա խոսեց ցեղասպանության զոհերի հանդեպ արդարության վերականգնման մասին և նշեց, որ ժխտողականության ավարտը կարող է հանդիսանալ միայն արդարացման վերականգնումը և ամբողջական ու համակողմանի հատուցումը: Ըստ նրա՝ արդար բանակցություններ կարող են լինել, երբ արդարացի փոխհատացում կտրվի: «Հողերը, գումարը, բանկային հաշիվները վերցվել են հայերից, զանգվածային բռնագրավումը հասել է նույնիսկ կենցաղային իրերի, կահույքի առգրավմանը»,-ասաց նա և նշեց, ըստ որոշ դիտարկումերի հայկական գույքով է ստեղծվել թուրքական հանրապետության տնտեսությունը, այսինքն՝ թուրքական պետությունը ստեղծվել է հայկական ունեցվածքի հիման վրա, իսկ հազարավոր հայեր զրկվել են ամեն ինչից և մատնվել աղքատության:

«Ցեղասպանությունից թուրքերը օգուտ են ստացել, ինչը հնարավորւթյուն է տվել իրենց բարգավճել»,-ասաց և նշեց, որ տարբեր գնահատակններով, եթե Ցեղասպանություն չլիներ հայերը այսօր կարող է ունենային քսան միլոնանոց բնակչություն: «Այսօրվա Թուրքան պետք է վերականգնի այն վնասը, որը տվել է հարյուր տարի առաջ հայերին: Հատուցումը անհնար չէ, Ցեղասպանությունն այս օրով դառնում է բեռ ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար, և նրանք բարոյական պատասխանատվություն են կրում»,-ասաց նա և նշեց, որ փոխհատուցումը կարող է թեթևացնել հայերի տառապանքը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ