23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այնպես չէ, որ Մեծ Բրիտանիան, Իսրայելը տեղյակ չեն իրականության մասին»

«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը շարունակվում է: Մեկնարկել է ֆորումի երկրորդ նիստը, որը կրում է «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» վերնագիրը: Նախագահող Ֆրենկ Չոքը խոսեց վերականգնման և փոխհատուցման տարբերությունների մասին: Զեկուցող Ռոջեր Սմիթն էլ նշեց, որ ժխտումը շատ վիրավորական է վերապորողների, ժառանգների համար:

«Ցեղասպանությունը և ժխտումը զույգեր են»,-նկատեց նա: «Արդեն մեկ դար է՝ Թուրքիայի կողմից  ժխտումը շարունակվում է, և Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ծախսել, որպեսզի իրենց լոբիստները դիմադրեն տարբեր երկրների կողմից ցեղասպանության ճանաչումը»,-շեշտեց Ռոջեր Սմիթը: Նա նշեց, որ Թուրքիան աշխատել է նաև, որպեսզի Իսրայելը, Մեծ Բրիտանիան օժանդակեն ժխտողականությանը:

«Այնպես չէ, որ այդ երկները տեղյակ չեն իրականության մասին, չէ, սակայն իրենք որոշակի ընկալման շահեր ունեն»,-ասաց Սմիթն ու հավելեց, որ տխրության արդյունքները բավարար չեն, և դրանք պետք է գործողության արդյունքներ դառնան: Նա նշեց, որ այս ընթացքում մեծ առաջընթաց է տեղի ունեցել, և ժխտումը ամոթալի երևույթ է դարձել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ