03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ-ում խստագույն գնահատականներ են տրվում Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ ռեպրեսիաների ուժեղացմանը. Հ. Նաղդալյան

  Վերջին շրջանում Եվրոպական տարբեր կառույցներում բավական սուր քննադատությունների է արժանանում իրավիճակը՝ Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների, քաղաքացիական ինստիտուտների և իրավապաշտպանների դեմ հասունացող ճնշումների ուղղությամբ:  Մեր տեղեկություններով տարբեր ձևաչափերով թեժ քննարկումներ են ընթացել նաև օրերս մեկնարկած ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում : Առավել մանրամասն ծանոթանալու համար իրավիճակին, կապ հաստատեցինք ԵԽ ԽՎ-ում գտնվող մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ.

-Տիկին Նաղդալյան, տեղեկատվություն եղավ այն մասին , որ օրերս ԵԽ ԽՎ –ում քննարկվել է Ադրբեջանում քաղբանտարկյալներիհարցը. կմանրամասնե՞ք խնդրեմ՝ ինչ մթնոլորտում են անցնում քննարկումները և ինչ արդյունքներ կան.

  -Սկսեմ նրանից,որ դա առաջին դեպքը չէ, և վերջին մի քանի ամիսների ընթացքում համարյա թե չի լինում լիագումար նիստ, որի ընթացքում այս կամ այն ձևով այդ հարցերին անդրադարձ չլինի: Այսօր մարդու իրավունքների, քաղբանտարկյալների և նման թեմաների առնչությամբ Ադրբեջանին անընդհատ անդրադառնում են մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուժնիեքսը, ԵԽԽՎ նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղարը և բազմաթիվ պատգամավորներ տարբեր երկրներից: Այսօր ևս կազմակերպված էր քննարկում, որի նպատակն էր՝ ներկայացնել 2015 թվականի ձմռանը իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության կազմակերպության կողմից կատարված մի ուսումնասիրություն :  Զեկուցողների մեջ, բացի նշված կազմակերպության ներկայացուցիչներից ,նաև ԵԽ ԽՎ հոլանդացի պատվիրակ Պիտեր Օմցիգն էր: Ներկայացվեց հետևյալը՝արդեն երկու տարի է Ադրբեջանի իշխանությունը իրականացնում է իրավապաշտպանների և ռեժիմի քննադատների վրա սիստեմատիկ ճնշումներ:  Զավեշտ է, որ Ադրբեջանի նախագահությունը Եխ Նախարարների խորհրդում զուգադիպեց երկրում  քաղաքացիական ինստիտուտների, իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների նկատմամբ ռեպրեսիաների ուժեղացման հետ: Էներգետիկ ոլորտի եկամուտների աճի հետ կապված՝ փոփոխվում են Ադրբեջանի հարաբերությունները արևմուտքի հետ: Մտավախություններ կան, որ Բաքվում առաջին եվրոպական խաղերի անցկացումը կբերի իրավապաշտպանների, անկախ մամուլի,լրագրողների գործունեության ավելի խիստ սահմանափակումների:

-Լավ, իսկ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում դրա դեմ.

  -Բանախոսները ներկայացնելով իրավիճակը երկրում՝ հանդես են եկել բազմաթիվ առաջարկություններով՝ կատարելու ժողովրդավարական պետությանը բնորոշ քայլեր՝ազատել բոլոր քաղբանտարկյալներին և պահպանել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, միայն այդ դեպքում սպորտային խաղերը կարելի է հաջողված համարել:

  Բազմաթիվ առաջարկներ են արված ինչպես իշխանությունների հասցեով, այնպես էլ միջազգային կառույցների,ԵԽ-ի,Վենետիկի հանձնաժողովի,ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլնի ուղղությամբ: Խստագույն գնահատականներ են տրվում, ընդհուպ մինչև ,օրինակ, ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի ընթացքում ընդունել Ադրբեջանի Իրավապաշտպանների վիճակի վատթարացումը դատապարտող ռեզոլյուցիա, ինչպես նաև՝ Եխխվ կանոնակարգի համաձայն՝ ժամանակավոր, քանի դեռ իրավապաշտպանների իրավիճակը մտահոգիչ է, դադարեցնել Ադրբեջանի պատվիրակության ձայնի իրավունքը և այլն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ