24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Դա ԱՄՆ նախագահի ընտրությունն է. Վիգեն Սարգսյան

«Մենք երկար ժամանակ ամերիկյան կողմից պաշտոնապես լսել ենք, որ պետությունը ներկայացված է լինելու նախագահական պատվիրակությամբ՝ այսինքն` նախագահի կողմից նշանակված պատվիրակությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ապրիլի 24-ին Միացյալ նահանգներից Հայաստան ժամանող պատվիրակության կազմի վերաբերյալ:

Նկատենք, որ պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, պատվիրակության կազմում են լինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ:

«Դա ԱՄՆ նախագահի ընտրությունն է»,-ասաց Սարգսյանը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ