23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Չեն ընդունում, քանի որ չեն ցանկանում նեղացնել կամ հիասթափեցնել»

«1915 թվականին Թուրքիայի`հայերի նկատմամբ կատարած գործողությունները մարդկության դեմ հանցագործություն են, ինչն անվանում են Ցեղասպանություն»,-այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գոլբալ ֆորումի ժամանակ ասաց Միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլիամ Շաբասը: Նա շեշտեց, որ այս ոճրագործությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: «Անհասկանալի է, թե ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային կոնվեցիայի տակ ստորագրածներն ինչպե՞ս կարող են ժխտել Հայոց ցեղասպանությունը` պատճառաբանելով, թե 1915 թվականին դեռևս ընդունված չէր կոնվեցիան:

1915 թվականին հայերի նկատմամբ եղել է ոչ միայն հետապնդում, այլև եղել է ֆիզիկական ոչնչացում, դա մարդկության դեմ կիրառված հանցագործություն է: Եթե ասում են, որ Ցեղասպանություն չէ ,այլ հանցագործություն, ապա թող դատապարտեն որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: Սակայն չեն ընդունում, քանի որ չեն ցանկանում նեղացնել կամ հիասթափեցնել, բոլորդ էլ գիտեք, թե ում: Կոնվեցիան գործում է և պետք է պետությունների վրա մի շարք պարտավորություներ դնի: Կոնվեցիան ունի հետադարձ ուժ, այն պետք է դատապարտի նախկին, ներկա և ապագա հանցագործությունները մարդկության դեմ»,- շեշտեց Ուիլիամ Շաբասը:

 Ֆորումը նախագահող Ջաֆրի Ռոբերսոնն արձագանքեց, որ Մարդու իրավունքների միջազգային կոնվեցիայում ամենամեծ հանացագործությունը համարվում է ցեղասպանությունը, սակայն այնտեղ կա նաև հետապնդում քաղաքական հայացքների համար, հալածանք էթնիկ պատկանելության համար և այլն: «Թուրքիան այս բոլորն արել է, նշանակում է, որ եղել է հանցագործություն մարդկության դեմ, ծիծաղելի է, բայց ժխտողները, սա էլ են հերքում, ինչը ստահոդ է»,- նշեց Ջեֆրի Ռոբերտսոնը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ