15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ժամանակն է, որ արևը շողա Հայաստանի երկնակամարում»

«Պարտադիր չէ լինել միջազգային իրավաբան, որպեսզի հասկանալ, որ հայկական հարցը որակվում է Ցեղասպանություն»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ, այսպիսի համոզմունք հայտնեց պատմաբան, Էդինբուրգի համալսարանի եվրոպական պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամը:

«Ցեղասպանության պատմության մեջ սա լիարժեք ցեղասպանություն է. 1915թվականի սպանվածների քանակը հստակ խոսում է այն մասին, որ սա ցեղասպանություն է: Տարօրինակ կլինի, եթե մեկն այլ բան մտածի»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ 1916-1917 թվականներին օսմանյան կայսրության կողմից այլ քրիստոնյաներ ևս ոչնչացվեցին. «Դրանք կապակցված գործողություններ էին»,-նկատեց նա: 

Ավստրալիայի Դիկինի համալսարանի դասախոս Դոննա Լի Ֆրիզն էլ նշեց. «Ժամանակն է, որ արևը շողա Հայաստանի երկնակամարում, ու հաճելի է գտնվել այստեղ»: Նա ևս խոսեց «Ցեղասպանություն» տերմինի մասին՝ 1915 թվականի դեպքերն այդպես որակելով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ