03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք ֆոտոլրագրողը Երեւանում խորհուրդ է տալիս

Թուրքական «Զաման» թերթի ֆոտոլրագրող Սելահաթին Սևին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է մի երկրից, որը 80 միլիոն բնակչություն ունի, և այնտեղ շերտերը շատ տարբեր են, և իր համար դժվար է հստակ փոխանցել, թե ինչ կարծիք ունի թուրք հասարակությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ.

«Ես այստեղ եմ, որ հասկանամ, թե ինչ է մտածում հայ հասարակությունը»,- ասաց ֆոտոլրագրողն, ով ի դեպ առաջին անգամ չէ Հայաստանում: «Կարծում եմ, որ լրագրողներիս առաքելությունը ոչ թե ճիշտ կամ սխալ կողմեր գտնելն է, այլ փորձել հասարակությանը ճիշտ փոխանցել այն, ինչը մտածում է հակառակ կողմում գտնվող հասարակությունը:

Եթե մենք կարողանանք ճիշտ փոխանցել այն մտքերը, ինչը մտածում են երկու հասարակություններին, ավելի հեշտ կլինի հարցերին լուծում տալ: Իմ խորհուրդը կլինի այն, որ ինքներդ գաք Թուրքիա և տեսնեք, թե ինչպիսի տրամադրություններ են այնտեղ»,- ասաց նա:

Հարցին, թե Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիայում նոր տրամադրություններ կան, ֆոտոլրագրողը պատասխանեց.«Հռոմի պապի հայտարարությունը նպաստեց նրան, որպեսզի հասարակությունը մի քիչ ավելի շատ լսի և խոսի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ բոլոր թերթերը գրում էին այդ մասին:

Թուրքիայի հասարակության մեջ այս օրերին ավելի շատ է Հայոց ցեղասանության հարցը քննարկվում»,- ասաց Սելահաթին Սևին: Հարցին, թե ինչու որոշվեց Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի տոնը նշել հենց Հայոց ցեղասանության զոհերի հիշատակի օրը« ֆոտոլրագրողը նկատեց.

«Մտածելով Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների և համաշխարհային հնարության ուշադրության մասին՝ որոշեցին փոքր ինչ բալանսի բերել»,- ասաց ֆոտոլրագրողը և բացառեց այն միտքը, թե Գալիպոլի ճակատամարտի միջոցառումները նպատակ ունեն աշխարհի ուշադրությունից շեղել Հայոց ցեղասանության օրվա միջոցառումները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ