24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր ներկայանալու ձևը»

«Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա»,-այսօր Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանը այն երկրներից, որոնք դեռևս չեն ճանաչել Ցեղասպանությունը: ԱԺ նախագահը համոզված է` միայն մեր կազմակերպվածության արդյունքում կարող ենք հաջողությունների հասնել: 

Ինչ կտա այս ֆորումը, հարցրին.

«Նմանատիպ ֆորումները բարձրաձայնում են և աշխարհը ճանաչելի է դարձնում իր համար երևույթը»,-ասաց Սահակյանը: Ինչպես է ԱԺ նախագահը մեկնաբանում փաստը, որ ԵՏՄ անդամ երկրներից նախագահի մակարդակով ապրիլի 24-ին Երևանում է լինելու միայն ՌԴ-ն. «Պիտի հարցնեք իրենց: Բոլոր երկրներն էլ ինչ-որ ներկայացուցիչներ ունեն, այնպես որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր ներկայանալու ձևը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ