12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայում ասորիները 100 ժամանոց հացադուլ են սկսել

Ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Թուրքիայում ասորիները 30 հոգանոց խմբով 100 ժամանոց հացադուլ են սկսել: Ասորական միությունների ֆեդերացիայի նախագահ Էրգիլ Թուրքերը Թուրքիայում հրատարակվող «Ագօս» հայկական թերթին տեղեկացրել է, որ ակցիան անցկացվում է առաջին անգամ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայում հրատարակվող առաջին ասորական թերթի (Sabro) գլխավոր խմբագիր և Եվրոպայի ասորիների միության նախագահ Թումա Չելիքն էլ ասել է, որ Սեյֆոյի (ասորիների ցեղասպանություն) հետևանքով ասորիների ներկայությունը ոչնչացման եզրին է հասել: Նա տեղեկացրելէ նաև, որ ասորական ցեղասպանությանը նվիրված միջոցառումներն անցկացվում են արդեն շուրջ 20 տարի:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ