03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր վարկ Հյսուսիս-հարավ մայրուղու համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տալու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի վերակառուցման համար Եվրասիական զարգացման բանկից 150 միլիոն դոլարի վարկ ներգրավելու համաձայնագրին:

Այդ հատվածը, որը մայրուղու վերակառուցման 4-րդ փուլն է, ունի 20.5 կիլոմետր երկարություն: Այլ կերպ ասած՝ մեկ կիլոմետրի վերակառուցման արժեքը կկազմի 7.3 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ 1-ին եւ երկրորդ փուլերով, որոնցով վերակառուցվում են Արարատ-Երեւան, Երեւան-Աշտարակ եւ Աշտարակ-Թալին հատվածները, մեկ կիլոմետր ճանապարհի վերակառուցման արժեքը կազմել է 2.8 միլիոն դոլար: 3-րդ փուլով վերակառուցվող Թալին-Լանջիկ հատվածի մեկ կիլոմետրի վերակառուցման արժեքը կազմել է արդեն 5.4 միլիոն դոլար, իսկ 4-րդ փուլով, ինչպես նշվեց՝ 7.3 միլիոն:

«Հյուսիս-Հարավ» մայրուղու նախնական արժեքը պետք է կազմեր մոտ 962 միլիոն դոլար, այսինքն՝ մեկ կիլոմետրի վերակառուցման միջին գինը պետք է կազմեր 1.7 միլիոն դոլար: Սակայն եթե ծրագրի թանկացումը շարունակվի այս տեմպերով, «Հյուսիս-Հարավ» մայրուղու ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2 միլիարդ դոլար: Իսկ այդ գումարները Հայաստանը ներգրավում է վարկերի տեսքով, որ պետք է վերադարձվեն իրենց տոկոսներով հանդերձ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ