05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի դիվիերսիաները հովանավորներ ունեն. Անուշ Սեդրակյան

Անդրադառնալով սահմանային բախումներին, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր լրագրոներին ասաց, թե հակառակորդի կողմից սահմանային բախումների հրահրումը խոսում է այն մասին որ Ադրբեջանն ուզում է հայտարարել, որ համաձայն չէ ստատուս-քվոյին:

Վարդան Այվազյանի կարծիքով, որ օրը Ադրբեջանը վստահ եղավ, որ  կարող է  առավելություն ունենալ Հայաստանի կամ ԼՂՀ-ի նկատմամբ, “հաջորդ օրը պատերազմի մեջ կհայտնվենք”: Վարդան Այվազյանն ասաց, որ  այս հարցում դիմադիր ու ընդդիմադիր չի կարող լինել, եւ բոլորը պետք է միասնական լինեն:

ՀՀԿ-ական պատգամավորի տեսակետը կիսեց նաեւ ասուլիսի մյուս բանախոսը` “Ազատ դեմկրատներ-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա համոզմամբ,  Ադրբեջանը չունի այնքան ուժ, որ  հիմնական խաղացող լինի: Անուշ Սեդրակյանի համոզմամբ, ադրբեջանական կողմի բոլոր դիվերսիաները , որոնք լինում են այս կամ այն այցելությունից առաջ, քաղաքական որոշակի հովանավորչություն ունեն:

Անուշ Սեդրակյանը ընդգծեց մեր բանակի սխրանքը, միաժամանակ նշելով, որ այս համատեքստում էլ ավելի կարեւոր են բանակում առկա ներքին խնդիրները, “թեեւ պետք է խոնարհվել մեր բանակի առջեւ” :

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ