03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամփոփվել են միջպետական համաձայնագրերով հայտարարված մրցույթների արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր  հրապարակել է   միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2015-2016 ուսումնական  տարվա  Բուլղարիայի,  Ռումինիայի,  Լեհաստանի,  Վրաստանի,  Հորդանանի  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով  հայտարարված մրցույթների արդյունքները:

Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝  բակալավրի,  մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերի մրցույթների  համար դիմած և դրական միավորներ ստացած  դիմորդները:  Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ / 2՝ բակալավր, 2 մագիստրատուրա/, Ռումինիա՝ 8  / 3 բակալավր, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա/, Լեհաստան՝ 6  /2 բակալավր, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա/, Վրաստան և  Հորդանան` համապատասխանաբար 10  և  5  մագիստրոսական:

Նշված երկրներում սովորելու համար դիմել է 34 դիմորդ: 
Շնորհավորելով մրցույթում հաղթած դիմորդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջպետական համաձայնագրով նշված երկրների բուհեր ընդունված արական սեռի ուսանողներին տարկետման իրավունք, համաձայն կառավարության որոշմամբ հաստատված նոր կարգի՝ տրվում է  բուհերի վարկանիշավորման համաշխարհային սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին, ինչպես նաև  պետության կողմից   գերակայություն հռչակված ուղղության մասնագիտությունների  համար: Նախարարի խոսքով՝ նշված երկրներից միայն Լեհաստանի Հանրապետությունում կա  վարկանշային երկու բուհ:

Նախարարը նաև  հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի  կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը. «Որպես կրթության և գիտության նախարար` իմ պահանջն է ձեզանից՝ լինել կարգապահ, լավ սովորել և հիշել, որ ձեզ հետ շփվող օտար ուսանողները Հայասատանը ճանաչելու են ձեզանով, ուստի խնդրում  և պահանջում եմ՝ պատասխանտվությամբ և պատվախնդրությամբ մոտենալ ձեր առաքելությանը: Հորդորում եմ նաև սերտորեն համագործակցել տվյալ երկրում գործող ՀՀ դեսպանատան հետ, դիմել՝ ձեզ հուզող բոլոր հարցերով, աջակցել դեսպանատանը՝ տարբեր միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում»,- դիմելով ներկաներին` ասել է ՀՀ ԿԳ նախարարը:

Հանդիպման  մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնց  տրվել են սպառիչ  պատասխաններ: 
 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ