02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կենտրոնական բանկը տեղեկացնում է

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` ապրիլի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.   USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84 մլն 987 հազար 43 դոլար՝ 472.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 73 մլն 761 հազար 413 ԱՄՆ դոլար՝ 473.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել 14 մլն ԱՄՆ դոլար՝ 473.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 472.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  

EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 253 հազար 33 EUR՝ 501.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 9 մլն 957 հազար 806  EUR՝ 505.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:  RUB  Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 750 մլն 471 հազար 418 ռուբլի՝ 9.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 194 մլն 124 հազար 846 ՌԴ ռուբլի՝ 9.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 27 մլն ԱՄՆ դոլար: 


KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ