17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օբամայի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը, անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխության հնարավորությանը, ասել է. ««Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի: Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում: Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել: Եվ հետո՜: Հետո՝ ոչինչ էլ չի եղել: Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում, և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է: Բայց դարձյալ, ենթադրենք՝ օգտագործեց «ցեղասպանություն» բառը: Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»:

«Նրա համոզմամբ՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են իսրայելաթուր-քական հարաբերություններին, որոնք սովորաբար, ի վերջո, հարթվում են»,–գրում է  թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ