17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անմոռուկների տեղը դատարկ չի մնալու. նոր սոսնձվող գրություն «Алиев чмо». Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Այլեւս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաեւ «Հիշում եմ եւ պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Երեւանում արդեն հայտնվել է ինքնասոսնձվող առաջին փորձնական խմբաքանակը:

Դրանցից մի օրինակ երեկ արձանագրել է մեր թղթակցի ֆոտոխցիկը: «Алиев чмо» գրված է եղել Հյուսիսային պողոտայում կայանված ավտոմեքենաներից մեկի ետնապակու վրա:

Չնայած նման չափսի գրություններն ավտոմեքենաների ապակիներին փակցնելն օրենքով արգելվում է, պետավտոտեսչությունը սրա վրա աչք է փակում, քանի որ դրանով հայհոյանք է հասցվում հակառակորդ երկրի նախագահին: Այնպես որ անմոռուկների տեղը դատարկ չի մնալու»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ