17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվայում կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի շուրջ. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության եւ ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:

«Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում «ՀԷՑ», որտեղ նրանք նշանակվում են այնպիսի պաշտոնների, որ կարողանան վերահսկել ընկերության ֆինանսական ամբողջ անցուդարձը: Նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Խնդիրն այն է, որ «ՀԷՑ»-ը անընդմեջ պարտքեր է կուտակում չնայած այն հանգամանքին, որ երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում էլէներգիան Հայաստանում արդեն թանկացել է ընդհանուր առմամբ 40 տոկոսով, սակայն դա ոչ միայն չի հանգեցրել «ՀԷՑ»-ի եկամուտների աճին, այլ ընդհակառակը «ՀԷՑ»-ը հայտնվել է սնանկացման եզրին»,- գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ