03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ այս օրերին խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսած նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով ու քաղաքապետներով:

«Նրանք փորձում են ճշտել «վերևների» տրամադրությունները՝ արդյոք մոռացե՞լ են իրենց գոյության և ծառայությունների մասին, թե՞ ոչ:

Բանն այն է, որ ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, հնարավոր է կոալիցիայի ձևավորում, պորտֆելների բաշխում և այն:

Լավատեղյակ մեր աղբյուրը, ով ևս հավակնում է որևէ պաշտոն ստանալ կադրային փոփոխություններից հետո, պատմեց, որ նախագահին մոտ կանգնած պաշտոնյան իրեն ասել է՝ «սպասիր, ապրիլի 24-ն անցնի, հետո տեսնենք ինչ է լինում, ում են փոխում, որտեղ քեզ կկարողանանք տեղավորել»:

Պարզվում է, որ նա միակը չէ, ով շունչը պահած սպասում է Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ավարտին: Այս օրերին մի քանի նախկին պաշտոնյաներ մասնավոր զրույցներում ասում են՝ «դե տեսնենք ինչ է լինում, հնարավոր է փոփոխություն լինի»»,- գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ