16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նոր ցնցում` Պապից «կաթվածահար» Էրդողանի համար. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ իրենց տեղեկություններով, առաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները:

«Հասկանալի է, որ Օբաման այս անգամ էլ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Բայց «չարտաբերումն» ամերիկյան կողմը կսուբլիմացնի մայիսի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրվող պատարագով, ինչը կանխել ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուին հաստատ չի հաջողվի»,- հայտնեց մեր աղբյուրը դիվանագիտական շրջանակներից:

Նրա փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու պատարագին: Նրան կուղեկցեն Գարեգին Բ-ն և ՆավասարդԿճոյանը, ներկա կլինի նաև Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ