12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քրքորյանը Հռոմի պապին 25 միլիարդ դոլար կաշառք է տվել. թուրքերի հերթական զառանցանքը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ հայազգի հանրահայտ միլիարդատեր Քրք Քրքորյանը Վատիկանի բանկային հաշվին 25 միլիարդ դոլար է խոստացել փոխանցել, գրում է ադրբեջանական haqqin.az-ը թուրքական Haber7-ին հղումով:

Haber7-ը գրել է, թե իբր Քրքորյանն ու Հռոմի պապը հանդիպել են դեռեւս հունվարին, եւ Պապը համաձայնվել է գործարքին ֆինանսական խնդիրների պատճառով: Սակայն Պապն իբր հրաժարվել է ապրիլի 24-ին Երեւան գալ` վախենալով, որ գործարքի մասին կարող է հայտնի դառնալ:

Հանդեսը նշել է, որ այս գործում իբրեւ իր մասնակցությունն ունի հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը, ով այժմ Մոսկվայում գտնվում է տնային կալանքի տակ: Հայրապետյանն իբր իր օգնականներին հանձնարարել է համոզել Պապին ընդունել Ցեղասպանությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ