29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽ-ի ընդունած որոշումը մեզ համար իրավականորեն առ ոչինչ է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ղազախստան կատարած այցի ժամանակ, համատեղ մամուլի ասուլիսի է տվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Յենիշավաք» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը խոսելով թուրք-ղազախական հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ադրադարձել է նաև Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևին:

Պաշտոնական այցով և Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով թուրք-ղազախական գործարար ֆորումում, անդրադարձել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած հայկական բանաձևին և առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:

Ինչպես հայտնում է թուրքական իշխանամետ «Yeni safak» թերթի կայքը, Էրդողանը մասնավորապես ասել է. 

«Խորհրդարաններում ընդունված որոշումները մեզ համար իրավականորեն առ ոչինչ են: Այս առումով քաղաքական գործիչների արած բոլոր հայտարարություններն իրավական արժեք չունեն մեզ համար: Թուրքիան երբեք հայ ժողովրդի հետ խնդիր չի ունեցել: Մեր  բարեկամական զգացումը հայ ժողովրդի  նկատմամբ դեռևս նույնն է մնացել»:

Նախօրեին իբր 100.000 ներգաղթյալ հայերի մասին նշած Էրդողանն այսօր Ղազախստանում այդ թիվը դարձրել է 40.000: Նա կրկին հնչեցրել է պատմությունը պատմաբաններին թողնելու, արխիվները բացելու մասին անհեթեթ կոչերը և ընդգծել. «Եկեք մեր համատեղ անցյալի հիման վրա միասին առաջ շարժվենք»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ