14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Նազարյանը զարմացրել է պատգամավորին

 

«Մենք ցանկացած առողջ, ողջամիտ առաջարկին կարող ենք միանալ, բայց մենք ինքներս ենք այդ առաջարկները տալիս»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե միանում են գազի սակագնի վերաբերյալ ՀԱԿ-ի ներկայացրած առաջարկին: Պատգամավորը ծանոթ չէ ՀԱԿ-ի հարցադրմանը: «Ըստ երևույթին մենք փոխադարձ մեր խորհրդարանական ձևաչափում կնայենք, և եթե առողջ մոտեցումներ կան, կքննարկենք՝ ինչ պետք է անել, բայց մենք մեր առաջարկներն առանձին ուղարկելու ենք հասցեատերերին»:

Պատգամավորը նաև զարմանում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչ օրս չի արձագանքել»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ գազի հանձնաժողովի եզրակացությունը, որ քննարկվեց ԱԺ-ի վերջին քառօրյայի ժամանակ, ներկայացվել էր դեռևս մի քանի շաբաթ առաջ՝ նախավերջին քառօրյային: «Արդեն մի քսան օր անցել է, ու ես զարացած եմ, որ ՀԾԿՀ-ը չի արձագանքել, ու բավական հասցեաական քննադատություն կա այս կառույցին ուղղված»:

Մելքումյանը նիստի սկզբում առաջարկել է խորհրդարան հրավիրել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, սակայն չգիտես ինչու, նա չի հրավիրել: «Այս բոլոր հարցադրումները մեր խմբակցությունն իմի է բերել ու կուղարկենք դրանք հանձնաժողովին ու կառավարություն, որովհետև այնուամենայնիվ կառավարությունն այս բոլոր խնդիրները պետք է քննարկի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ