19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Զոհված ավագ ենթասպան գլորվել էր ձորը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ հակառակորդի կրակոցից մի քանի օր առաջ զոհված ավագ ենթասպա Հայկ Քեշիշօղլյանը Նիգավան գյուղից է:

«Գյուղապետ Արտաշես Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համագյուղացին զոհվել է ապրիլի 3-ի գիշերը, սակայն միայն ապրիլի 7-ին է տարածվել տեղեկատվություն: Նա նշեց, որ, ընտանիքը վարձով բնակվում Է Աշտարակում, սակայն հաշվառված է գյուղում: Զինծառայողն ունի երեք որ­դի , կրտսերը 6-7-րդ դասարանում է սովորում, մեկն ուսանող է, սովորում Է ՌԴ-ում’ զինվորական ուսումնարա­նում, որդիներից մյուսն Էլ ծառայում է Ստեփանակերտում:          

Գյուղապետը նշեց, որ ընտանիքը գտնվում Է սոցիա­լական ծանր վիճակում, մահացողի մայրն Էլ ապրում Է գյուղում’ տնակում, որդու եւ նրա երեք անչափահաս երե­խաների հետ: Գյուղապետն ասաց, որ Հայկ Քեշիշօղլյանը, 1991թ. բանակից զորացրվելուց հետո, պայմանագրա­յին ծառայության է անցել: Դեպքը եղել է հերթափոխի ժամանակ: «Մառա­խուղ Է եղել, երբ քաշվել է, կրակել է հակառակորդը, Երեք գնդակ կպել է իրեն, վիրավորվել է, մինչեւ օգնու­թյուն են կանչել, երեւի փորձել Է սողա­լով հասնել պոստեր, չի կարողացել, գլորվել է ձորը: Մի ամբողջ օր ամեն ինչ արեցին,որ հանեն ձորից, թշնամու դեմն էր ընկել, մյուս օրը կարողացան հանել»,-֊պատմեց գյուղապետը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ