20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահը, վարչապետն ի՞նչ իրավունք ունեին

Ազգային ժողոում շարունակվում է քննարկվել «Գազի հանձնաժողովի» ներկայացրած եզրակացությունը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման ու գույքի վաճառքի վերաբերյալ:

«Կառավարությունն ինքնագլուխ, Սահմանադրության 87 հոդվածին հակասող գրծողություններ էր կատարել՝ պետական գույքը փաստացի վաճառել էր՝ առանց ԱԺ գիտության: Բայց դուք նշում եք, թե քանի որ ԱԺ-ն համաձայնագրերը վարերացրել է, ապա դա համապատասխանում է օրենսդրությանը: Ուղղակի հետին թվով բերեցիք, դեմ տվեցիք ԱԺ-ին, Ազգային ժողովն էլ քվեարկեց: Ես ուզում եմ իմանալ, գոնե այս ընթացակարգային խախտումները, որ մեր Կառավարությունը պետական գույքի կառավարման լիազորությունը մեկնաբանում է որպես պետական գույքը վաճառելու լիազորություն, այս հարցերին հանձնաժողովը անդրադարձ կատարե՞լ է, թե ոչ», – հարցրեց Ջհանգիրյանը:  

Նա հարցրեց նաև՝ եթե պետական սեփականությունը, ինչպիսին հանդիսանում էր «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը, ընդգրկված չէ մասնավորեցման մասին օրենքի ցանկում, ի՞նչ իրավունք ունի նախարարը, վարչապետը կամ այլ պաշտոնյա բանակցել դրա վաճառքի շուրջ: Այվազյանը պատասխանեց, որ մինչև ԱԺ քննարկմանը դրվելը գազային համաձայնագրերը բանակցվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև: 

«Եղել է բանակցային գործընթաց: Եթե այսօր ասում ենք, որ երկրի ղեկավարն իրավունք չունի զբաղվել ՀՀ-ի գազամատակարարման խնդիրներով, քավ լիցի, կարող եք ասել իրավական: Ասել, թե ի՞նչ իրավունք ունի երկրի նախագահը կամ վարչապետը Հայաստան ներկրվող գազի խնդիրներով զբաղվել: Եղել է նախնական պայմանավորվածություն ու բանակցային գործընթաց: Երբ գազի գինը բարձրացվել է մի քանի անգամ, ոչ ՀԾԿՀ-ն, ոչ «Գազպրոմ Արմենիան» հայտ չի ներկայացրել, որ խնդրում եմ առաջարկված պարտավորությունների համար վճարեք, որովհետև դա բանակցային գործընթացի մեջտեղ էր գտնվում»:

«Ես շատ լավ հասկանում եմ, ձեր հարցը քաղաքական է: Ես էլ որպես քաղաքական անձ կպատասխանեմ: Որոշում կայացնողն ԱԺ-ն է: Կառավարությունն ունի քաղաքական մեծամասնություն, գիտեն, որ ԱԺ-ում ընդառաջ կգնան, բանակցել են, մենք էլ համաձայնել ենք: Այ եթե չհամաձայնեինք, այն ժամանակ կասեին՝ հարգելիներս, բերեք այն  գնի տարբերությունը, որը այս քանի տարի կուտակվել է, վճարեք», – ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ