21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը

«Հրապարակ»-ը գրում է.

Թեեւ ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։ Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը, ինչին ՀՀ իշխանությունները չեն առարկել, սակայն Ադրբեջանը հետո այդ պահանջը վերաձեւակերպել է, որ խոսքը վերաբերի նաեւ ԵՄ դիտորդներին:

Մինչդեռ Արեւմուտքը ճնշումներ է գործադրում, որ ԵՄ դիտորդները մնան եւ շարունակեն հետեւել տարածաշրջանային իրադարձություններին, ուստի պետք է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Եվ քանի դեռ այս կետի շուրջ համաձայնություն չկա, ըստ մեր աղբյուրի՝ մերոնք համաձայնություն չեն տվել նաեւ միջազգային դատարաններում գտնվող հայցերից հրաժարվելու պահանջին, սակայն սկզբունքորեն դեմ չեն, եթե, իհարկե, դա լինի սինխրոն` Ադրբեջանն էլ մեր դեմ ուղղված հայցերից հրաժարվի։ Սակայն եթե անգամ բոլոր կետերը համաձայնեցվեն, մեր աղբյուրը պնդում է, որ Ալիեւը թուղթ չի ստորագրելու: Նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Եվ հիմա պնդում է՝ քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել, չի ստորագրելու ոչ մի բան։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ