28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու են ասում՝ սերը մահվան պես հզոր է

«Երբ մարդը լիովին հրաժարվում և բաժանվում է ինքն իրենից, ազատագրվում է իր ես-ից, փաստորեն, հոգևոր իմաստով դա նրա մահն է: Նման մահը տեղի է ունենում անսահման սիրո պատճառով, և սերը հոգին բաժանում է մարմնից յուրովի: Սակայն, ի տարբերություն ֆիզիկական մահվան, սիրո պատճառով տեղի ունեցած մահը կենդանարար մահ է: Սերը հոգևոր կյանքում կատարում է նույն դերը, ինչ մահը՝ աշխարհիկ կյանքում: Ահա թե ինչու են ասում, որ սերը մահվան պես հզոր է:

Քանի դեռ մարդը որևէ բան ունի, նրա կամքն ուղղված է դրան, թեկուզև դա լինի Աստծո կամքը կատարելու համար կամքը: Փաստորեն, նման մարդը լիովին դեռ չի հրաժարվել իր կամքից: Նա դեռ կամք ունի, որով ցանկանում է կատարել Աստծո կամքը: Հոգով աղքատ լինելու համար մարդն իր կամքից այնքան  ազատ պետք է լինի, որքան նա ազատ էր, երբ դեռ գոյություն չուներ: Քանի դեռ մարդն ունի Աստծո կամքը կատարելու կամք և որևէ ցանկություն, որը վերաբերում է Աստծուն կամ հավիտենությանը, նման մարդը չի կարող համարվել հոգով աղքատ:

… Անխախտ անվրդովությունը մարդուն նմանեցնում է Աստծուն, Ով Ինքը անփոփոխ անվրդովություն է, Ումից բխում են  Նրա սրբությունը, պարզությունը, անփոփոխությունը: Ուստի եթե մարդը ցանկանում է նմանվել Աստծուն այնքանով, որքանով արարածը կարող է նմանվել Արարչին, պետք է ձեռք բերի անվրդովություն: Վերջինս մարդուն հասցնում է  սրբության, սրբությունը՝ պարզության, պարզությունը՝ անփոփոխության: Այդ նմանությունն իրագործվում է Աստծո շնորհիվ, Ով մարդուն վեր է բարձրացնում ժամանակավորից և մաքրում ամենայն անցավորից:

Կատարյալ անվրդով մարդը դեպի Աստված է ընթանում առանց շուրջը նայելու, ուստի ցանկացած խոչընդոտ այնպես է հաղթահարում, ասես դրանք գոյություն էլ չունեին»:

ԷՔՀԱՐՏ Յոհան Մայստեր – (1260-1328), գերմանացի աստվածաբան, փիլիսոփա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ