16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լարվել են Կոտայքի մարզպետի և Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի և «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են: Ըստ նույն լուրերի՝ Հարությունյանը ցանկացել է, որ Աբովյանի հեռուստաընկերությունը գտնվի իր վերահսկողության տակ, սակայն մինչ օրս այդ գործը «վստահվել» էր Պալաչին: Արդյունքում Կոտայքի մարզպետարանը սկսել է իր ձեռքի տակ եղած միջոցներով դժվարացնել հեռուստաընկերության աշխատանքները:

Մասնավորապես, մարզպետարանի կողմից կազմակերպված միջոցառումների մասին հեռուստաընկերությանը ոչ մի տեղեկություն չի տրամադրվում և այսպես շարունակ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրերի առնչությամբ կողմերից մեկնաբանություն ստանալ: Նշված հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Արմեն Դավթյանն ասաց, որ իրենք իրենց տեսակետն արդեն հայտնել են հաղորդումներում: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ