19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

36-ամյա հայրն անառակաբարո գործողություն է կատարել իր երեխաների հետ պահմտոցի խաղացող 12-ամյա աղջկա նկատմամբ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արմեն Ս.-ի գործի դատական քննությունը:

Գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Արմենը մեղադրվել է իր դստեր հասակակից ու դստեր խաղընկերուհի, 12 տարին չբոլորած Օլյայի (անունը փոխված է) նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Արմենը երեք անչափահաս երեխաների հայր է:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունիսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում երեխաները Արմենի տան բակում և անասնագոմում պահմտոցի են խաղացել, որի ժամանակ Արմեն Ս.-ն անասնագոմ է մտել, հետևից փակել է իր երեխաների խաղընկերուհի, անչափահաս Օլյայի աչքերը, բարձրացրել է երեխայի վերնազգեստը, ձեռքերով շոշափել է նրա կուրծքը: Երեխան դրանից հետո լաց լինելով գնացել է տուն, կատարվածը պատմել է իր մայրիկին:

Ամբաստանյալ Արմեն Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Մինչդատական վարույթի ժամանակ նա ասել է, թե դեպքի օրը տուժող Օլյան իր ու իր եղբոր երեխաների հետ իրենց բակում պահմտոցի է խաղացել: Երեխաներն աչքերը փակել են անասնագոմում և դրանով խանգարել են հավերի ձու ածելուն:

Ինքն այդ փաստից զայրացել է, մտել է անասնագոմ, որտեղ մենակ Օլյան է եղել, բարկացած ասել է, թե գոմը խաղալու տեղ չի: Երեխան նեղացել ու հեռացել է:

Դրանից մի ժամ հետո Օլյայի մայրը եկել է իրենց տուն ու ասել է, թե ինքը Օլյային «ձեռք է տվել»: Առաջարկել է գնալ իրենց տուն ու երեխային դեմ առ դեմ խոսել այդ մասին: Ինքը համաձայնել է: Օլյայենց տանը երեխայի մայրը, սկեսուրի ներկայությամբ, հարցրել է աղջկան՝ եղե՞լ է նման բան, երեխան գլուխը կախել ու ոչինչ չի ասել:

Արմեն Ս.-ն պնդել է, թե ինքը անառակաբարո գործողություն չի կատարել, երեխային «ձեռք չի տվել»:

Դատարանում ամբաստանյալ Արմեն Ս.-ն հրաժարվել է նախաքննական ցուցմունքում նշած որոշակի հանգամանքներից: Ասել է, թե երբ երեխաները պահմտոցի են խաղացել, ինքը զբաղված է եղել «պասմա կտրելով»: Անասնագոմ չի մտել, դիտողություն չի արել, երեխաների աչքերը չի փակել: Երեխայի մայրն իրենց տուն չի եկել, ինքը նրանց տուն չի գնացել… Ոչինչ չի եղել…

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ