03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ես ավելի շուտ ինքնասպան կլինեմ….».Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

 Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները խիստ զայրացել են ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի՝ ԱԺ վերջին ճեպազրույցում արած այն հայտարարությունից, որից կարելի էր ենթադրել, որ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար:

Եվ չնայած Մհեր Շահգելդյանն այնուհետ հերքել էր դա՝ ասելով, որ ինքը պատգամավորների նկատի չի ունեցել, ԲՀԿ-ից դուրս եկածները խիստ վրդովված են: Ինչպես ասաց մեզ հետ զրույցում նրանցից մեկը՝ «Ես ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան երբեւէ կմտածեմ ՕԵԿ-ին անդամակցելու մասին»: Նշյալ զրույցին մասնակցող մի հանրապետական էլ կողքից ավելացրեց՝ ՕԵԿ-ին անդամակցելը ինքնին քաղաքական ինքնասպանություն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ