13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բուռնաշը բողոքարկել է տուգանքը. նա կփորձի հանդիպել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում կատարված ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի ակտը դատական կարգով բողոքարկել է:

«Աշոտ Աղաբաբյանը չբացառեց նաեւ, որ այս խնդրի հետ կապված առաջիկայում կփորձի հանդիպել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է: Աշոտ Աղաբաբյանը ժխտեց այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը կուսակիցներից վիրավորված է, դրա համար էլ բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները: Ըստ նրա՝ քառօրյայի օրերին ինքը հիվանդ է եղել:

«Բուլետենի մեջ եմ եղել ու արդեն Ազգային ժողով ուղարկել եմ, թե ինչի համար եմ բացակայել նիստերից»,- ասաց պատգամավորը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ