06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյայում պիտի քննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը:

«Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է՝ Հայաստանը հնարավորություն ունի Թուրքմենստանից Իրանի տարածքով բնական գազ ներմուծել:

Իսկ լրացուցիչ ներդրման դեպքում Հայաստանը կարող է իր տարածքով ապահովել տարեկան 70 մլրդ. խ/մ իրանական եւ թուրքմենական գազի փոխադրում երրորդ երկիր: Ավելին՝ գազի տարանցման համար մատակարարը պարտավոր է վճարել փոխադրված գազի 5 տոկոսի չափով: Ի դեպ, 70 մլրդ խ/մ գազի 5 տոկոսը կազմում է 3 մլրդ 500 մլն խ/մ: Տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանը սպառել է 2 մլրդ 450 մլն խ/մ գազ: Այսինքն՝ մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ: Եւ հիմա ո՞վ է մեղավոր, որ մինչ օրս այս ուղղությամբ ոչ միայն որեւէ քայլ չի արվել, այլեւ ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի շարունակենք ՌԴ-ից գազ գնել այդքան թանկ գնով:

Հավելենք, որ այս տարիներին Հայաստանի ներսում գազի բաշխման ծառայությունը 400 տոկոսով թանկացել է՝ 47,1 դոլարից դարձել է 185,5: Տպավորություն է, թե ոսկեջրած խողովակներով են գազ մատակարարում: Մինչդեռ ակնհայտ է, որ գազի սակագինը սահմանող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործում է ի վնաս ՀՀ բնակչության, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 1 խմ գազի սակագնի հաշվարկի մեջ անգամ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների սենյակների ծաղիկների արժեքն են «մտցրել»»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ