04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանն այլևս չի հրահանգում. հետաքրքիր մանրամասներ ԲՀԿ-ական ֆեյքերից. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին` այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են: Որոշ էջեր ամբողջությամբ մաքրվել են քաղաքական բովանդակությամբ նյութերից, եւ մնացել են միայն որոշ լուսանկարներ:

ԲՀԿ-ական ֆեյքերի բացակայությունը նկատելի է նաև ԲՀԿ-ի քիմքին ոչ հաճելի լրատվամիջոցներում. ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին առնչվող նյութերի տակ որեւէ մեկը, գրառում անելով, Ծառուկյանի համար կոկորդ չի պատռում եւ չի գովերգում նրան, որեւէ մեկնաբանություն հակաբհկական նյութերի տակ նրանց կողմից չի թողնվում: Իսկ պատճառը շատ պարզ է` նրանք այլևս չեն վարձատրվում:

Նախկինում ԲՀԿ-ական ֆեյքերի ակտիվությունը պայմանավորված էր հենց տրվող հոնորարներով: Ով ավելի շատ էր տարածում ԲՀԿ-ին վերաբերող նյութեր եւ ավելի ակտիվ էր «Ֆեյսբուք»-ում «քլնգում» ԲՀԿ-ի հասցեին որևէ թթու խոսք ասողին, ավելի շատ էր վարձատրվում:

Մեզ հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ն իր ակտիվ գործունեության ժամանակ, հատկապես` վերջին ամիսներին, երբ պատրաստվում էր հեղափոխություն իրականացնել, մոտ 700 ֆեյք ուներ սոցիալական ցանցերում: ԲՀԿ-ի ֆեյքերից մեկը, ով այլևս այդ գործով չի զբաղվում, մեզ հետաքրքիր մանրամասներ պատմեց իրենց «աշխատանքի» մասին: Ըստ նրա` ֆեյք էջեր բացելու և դրանք կառավարելու հանձնարարականը տրված է եղել պատգամավորների օգնականներին, որոնցից յուրաքանչյուրը նվազագույնը 4-5 ֆեյք էջ է ունեցել:

Այդ էջերն, իրենց հերթին, կառավարել են օգնականների կողմից նշանակված երիտասարդներ`բնականաբար, վճարովի հիմունքներով: Ֆեյքեր ունենալու համար օգնականներին հավելյալ 30-100 հազար դրամ վճարել են ԲՀԿ-ական պատգամավորները, որից օգնականները 5-10 հազարական դրամներ բաժին են հանել իրենց օգնող երիտասարդներին, որոնց առաջ ժամային սահմանափակում դրված չի եղել: Նրանք իրավունք են ունեցել «աշխատել» տանից կամ իրենց աշխատավայրից»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ