05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Զարուհի Փոստանջյանի սեռական կողմնորոշման խնդիրը». Իրավունք

 «Իրավունքը» գրում է, որ ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զա­րուհի Փոստանջյանը համասեռամոլնե­րին պատկանող կայքին տված հարցազրույցում  հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները:

«ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից «Իրավունքը» հետաքրքրվեց’ ինչպե՞ս Է վերաբերվում իր գործընկերոջ այս դիրքորոշմանը, արդյոք սեռական փոքրամասնությունները Հայաստանում անպաշտպան են:

«Դե գիտեք, դա իր սեռական կողմնորոշման խնդիրն է: Ես դրա դեմ ոչինչ չեմ կարոդ ասել: Թող պաշտպանի, եթե ու­զում է: Անձամբ ես, չեմ պաշտպանի: Դա էլ իմ անձնական իրավունքն է»,-ասաց Բադեյանը:

Արդյոք Հայաստանում ոտնահար­ված են սեռական փոքրամասնություննե­րի իրավունքները, նրանց հետապնդում­ներ կան, թե ոչ: «Ես դրանց մասին չգի­տեմ, բայց գիտեմ հայ մարդու վերաբեր­մունքը, մտածողությունը ղրանց նկատ­մամբ: Կոնկրետ հետապնդումների մասին ես չգիտեմ: Այն, ինչ իմ աչքով տեսնում եմ (ծիծաղում է-խմբ.)… փողոցներում ման են գալիս, եւ ոստիկանները չեն թողում դրանց նեղացնել»,- եգրափակեց ՀՀԿ պատգամավորը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ