06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

28-ամյա Քրիստինեն իրարանցում է առաջացրել ԱԳՆ-ում. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մնացական Պետրոսյանի երիտասարդ դուստրը՝ 28-ամյա Քրիստինե Պետրոսյանը, Գերմանիայի ՀՀ դեսպանությունում հյուպատոս է նշանակվել:

«Այս նշանակումը դժգոհության մեծ ալիք Է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում, քանի որ բազմամյա փորձ ունեցող դիվանագետները տարիներ ի վեր սպասում են իրենց հերթին, որպեսզի նշանակվեն հյուպատոս, բայց երիտասարդ աղջկան այդքան հեշտ վստահում են նման պատասխանատու պաշտոն: ԱԳՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Քրիստինե Պետրոսյանը համակարգում աշխատել է ընդամենը մեկ-երկու տարի, եւ նրա նշանակումն օրենքի կոպիտ խախտմամբ է եղել, քանի որ համապատասխան փորձ, գիտելիքներ եւ լեզվի իմացություն չունի՝  հյուպատոս նշանակվելու համար:

Նշենք, որ Քրիստինե Պետրոսյանի հայրն աշխատում Է Վերահսկիչ պալատում՝ որպես 10-րդ վարչության պետ, հենց նա է ստուգումներ իրականացնում ԱԳՆ-ում: Մնացական Պետրոսյանը .2003-2007թթ. պատգամավոր էր դարձել ՄԱԿ-ից»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ