26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ալիևը Պուտինին ասել է, որ Տավուշից հետո Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու և ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Իլհամ Ալիևը պատմել է Հայաստանի հետ ընթացող բանակությունների և առաջնագծի վիճակի մասին՝ նշելով, որ խոսք չկա Ադրբեջանի կողմից որևէ տարածք վերադարձնելու մասին, ինչքան էլ որ դրանք ԽՍՀՄ տարիներին մտած լինեն Հայաստանի կազմի մեջ։

Ալիևը մտահոգություն է հայտնել հայերի կողմից Տավուշում դիմադրության առումով՝ նշելով, թե առաջիկա օրերին մարդկանց զայրույթը կանցնի, և Նիկոլը կկարողանա կատարել խոստումը, հանձնել Տավուշի տարածքները։

Միաժամանակ, Իլհամ Ալիևը ասել է, որ Տավուշի սահմանին զորքերի վերատեղակայումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն կա հաջորդը իրականացնել Գեղարքունիքի սահմանին, հատկապես Վարդենիսի դիրքերում, որտեղ, ըստ Ալիևի, հայերը մտել են Ադրբեջանի տարածք։

Ըստ Ալիևի՝ Նիկոլը խոստացել է առաջիկա օրերին Վարդենիսի դիրքերից հանել հայկական զինված ուժերի որոշ ջոկատներ։ Ալիևը ասել է, որ Վարդենիսի շրջանում 10-ից ավելի գյուղեր ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ, և հայերի ճնշման տակ ադրբեջանցիները 1990-ականներին լքել են այդ վայրերը։

Հետևաբար Տավուշից հետո ինքը Հայաստանի հետ քննարկելու է Վարդենիսի գյուղերը դատարկելու և ադրբեջանցիներին վերադարձնելու հարցը՝ Վարդենիս քաղաքն անվանելով պատմական ադրբեջանական տարածք, որը, Տավուշի օրինակով, իրենք պահանջելու են հայերից։

Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ալիևի խոսքի ամբողջ ընթացքում Պուտինը լուռ լսել ու ժպտացել է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ