26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք արդեն տեսել եք դժոխքը, ուրեմն՝ ոտքի․․․Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք արդեն տեսել եք դժոխքը, ուրեմն՝  ոտքի․․․

Չեմ ուզում ասել, որ վեց  տարի առաջ նիկոլիստների ստերը լսելով,  ոտքի  ելնելով  որոշները  մերժեցին  իրենց երկրում  խաղաղ , անվտանգ, ապահով ապրելու իրականությունն ու  իրավունքը։
Չեմ ուզում ասել, որ վեց  տարի առաջ սկսվեց Արցախը թուրքին հանձնելու  օպերացիան։
Չեմ ուզում ասել, որ վեց  տարի շարունակ խաբված, դավաճանված եւ հոգեպես բռնաբարված  մեր ժողովրդի մի հատված այդպես էլ չհասկացավ, թե որքան սխալ էին իրենք , թե ոնց խաբվեցին գնալով սատանայի  ճտերի հետեւից։
Չեմ ուզում ասել, որ այս չարաբաստիկ  վեց տարին  մեզ դարձրեց անօթեւան, զոհվեցին հայի զավակները, կորցրեցինք մեր հայրենիքի  սուրբ մասերը, երկիրը դարձավ  նիկոլստան,պատերազմի թատերաբեմ։
Դուք, մենք բոլորս ապրել ենք այդ դժոխային տարիները։
Դուք արդեն տեսել եք դժոխքը  եւ արդեն առանց իմ ասելու գիտեք՝ այսպես ապրել չի կարելի։
Բոլորիդ  վեց տարի շարունակ խաբողներին,դավաճաններին, չտես-գյորմամիշներին, թրքահպատակներին  այլեւս չի կարելի հանդուրժել։
Չեմ ուզում ասել, որ արդեն դանակը ոսկորին է հասել։
Չեմ ասում, քանզի արդեն մեր ողջ ժողովրդի ոսկորներն են խզխզում թշնամու եւ դավաճաննների  ստերի  եւ բերած ավերածությունների  պատճառով։
Չեմ ուզում ասել, քանզի վեց  տարի դուք, մենք, մի ամբողջ հայ ժողովուրդ  դրա մեջ է, այս սոգոմ-գոմորի, այս  ողբերգության պատանդն է։
Միայն մեկ բան կա, որ  կրկին ուզում եմ հիշեցնել՝    ապրելու եւ արարելու, հայրենիքը պահելու, թշնամուն ռադ անելու, հայրենի հողն ազատելու,  փրկվելու միակ   ուղին  ազնվությունն է, ազնիվ եւ անմնացորդ պայքարն է, կենաց-մահու պայքարը։  Հուսամ՝ պայքարի ոգին մեզ դեռ չի լքել․․․
Խելքի  գալու եւ խելքով գործելու  պահն է, հերթական անգամ։
Ի՞նչ ունենք կորցնելու՝ դժոխքը տեսել ենք, սատանան անթաքույց է գործում։
Միայն մեկ խաչը, որքան էլ զորավոր, բավական չէ․․․»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ