09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրության» անդամներին

ԼՈՒՐԵՐ.com-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ձերբակալել են «Մարտական եղբայրության» տղաներին, որոնք գնացել էին Տավուշ՝ բնակիչներին սատարելու։ Ձերբակալվածների անունները դեռևս հայտնի չեն։

Նշենք, որ ավելի վաղ «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանը ֆեյսբուքան իր էջում հայտնել էր, որ իր մեքենան կանգնեցրել են և ստուգում են՝ նշելով, որ հավանաբար իրեն էլ կտանեն բաժին։

«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնից էլ տեղեկացնում են, որ կարմիր բերետավորները ժամանել են Տավուշ: Ըստ տեղում շրջանառվող լուրերի` մեկ խումբ գտնվում է Նոյեմբերյանում, ևս մեկ խումբ Իջևանում:

«Նրանց հետագա շարժի մասին դեռ տեղեկություն չկա: Չի բացառվում, որ փորձ արվի գիշերվա քողի տակ վախեցնել հավաքվածներին և բացել ճանապարհը»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ