26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանատանը հարց է ուղղվել Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին

Hraparak.am-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման դեպքը ցնցել է մեր հանրությանը։ Եւ չնայած հանրային վրդովմունքին, դատարանը այս գիշեր տնային կալանք և յոթ միլիոն դրամ գրավ կիրառեց ոչ մի հանցանք չկատարած անձի նկատմամբ: 2018-ից առաջ, երբ նմանաբնույթ միջադեպեր էին տեղի ունենում, ԱՄՆ դեսպանատունն առաջին արձագանքողներից էր լինում, ուստի երեկ մենք գրավոր հարցում էինք ուղարկել Միացյալ նահանգների դեսպանատուն` հասկանալու համար, թե այս դեպքի մասին ի՞նչ կարծիք ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես է գնահատում կատարվածը:

Երեկ երեկոյան մեր հարցին պատասխանել են։ ԱՄՆ դեսպանությունը փոխանցում է․

«Առաջարկում ենք դիմել ՀՀ իրավապահներին: Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ բռնության վերաբերյալ ցանկացած պնդում պետք է քննության առարկա դառնա, և ողջունում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից քննության նախաձեռնումը»:

Ինչպես տեսնում ենք, խուսափել են անգամ տարրական գնահատականներ տալ՝ անդրադառնալով փաստաբանների հայտարարություններին եւ քողարկված ձեւով փորձել են կրկին գովաբանել այս իշխանություններին՝ հանձին ՆԳՆ-ի, որը քննություն է իբրեւ թե նախաձեռնել։

Հիշեցնենք, որ ծառայողական քննություն են սկսել, իսկ ծառայողական քննությունները մենք գիտենք սովորաբար ինչպես են ավարտվում՝ դրանք ձգվում են այնքան ժամանակ՝ մինչեւ մարդիկ մոռանան կատարվածի մասին, հետո մի լղոզված հայտարարություն է արվում եւ ամեն ինչ կոծկվում։ Եթե Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ կիրառված բռնությունը, որը տեսախցիկների առաջ էին իրականացրել, որեւէ հետեւանք չունեցավ եւ գազազած ոստիկաններից ոչ մեկը չպատժվեց, այս պարագայում էլ միամտություն է որեւէ պատիժ ակնկալելը»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ