15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շուտով շատ ավելի մեծ թվով մարդիկ են իրերը կոչելու իրենց անուններով՝ այո վիժվածք եւ այո՝ ստոր․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդուն, ՀՀ քաղաքացուն բռնում են, իշխող խմբակի եւ նրա անդամի մասին սեփական կարծիքը բարձրաձայնելու համար, հետո էդ նույն  ոստիկանությունում  այդ  քաղաքացուն  դաժան ծեծի են ենթարկում ինչ-որ դիմակավորված անասուններ, հե՞տո․․Հետո՝ ոչինչ ոչ էդ անասուններին են  իբր գտնում, ոչ էլ էդ նույն քաղաքացուն հարվածած պատգամավոր կոչվածին են կարգի հրավիրում։ Դեռ մի բան էլ սա է բողոքում որ իրեն ասվել է վիժվածք։ Էս ամբողջի անունը  ոչ թե ամենաթողություն է, այլ՝   բռնապետիկի վախի դրսեւորում։

Սրանք  էս կարգի դեպքերով փորձելու են երկրում վախի մթնոլոտ տարածել։ Չի ստացվելու ։Շուտով շատ ավելի մեծ թվով մարդիկ են  իրերը կոչելու իրենց անուններով՝ այո վիժվածք եւ այո՝ ստոր։
Ինքս Սամվել Վարդանյանին  չեմ ճանաչում, չեմ լսել նրա մասին մինչ այս  սահմռկեցուցիչ դեպքերը։Իմացա, որ տղան 44 օրյայի մասնակից է, Արցախի շահերը մինչեւ վերջ պաշտպանող հայրենասեր մարդ։ Ու, չեմ զարմանում, որ այս մարդու հանդեպ  իշխանական խունտան հենց այսպես է   վարվում։Սրանք ամեն արցախյանից, սեփական կարծիք ունեցող եւ այն բարձրաձայնող  քաղաքացիներից սարսափում են։ Ու՝ պետք է սարսափեն․․Մինչեւ  դրանց բոլորի հարցերը չլուծվի փաթեթով՝  տրամաբանության դաշտում․․․»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ