23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Freedom House-ը շարունակում է «նախշել» Փաշինյանի իշխանությանը

Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնում հիշվեց որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով: Հատկապես մտահոգիչ են կարգապահական կամ այլ միջոցները դատավորների նկատմամբ․ այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։

ԲԴԽ-ի վերաբերյալ նաև նշվում է հետևյալը․ «Միևնույն ժամանակ, նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան համայնքի բացասական արձագանքը»:

Անդրադառնալով կալանքներին, զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- շարունակում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Նշվում է դատավոր Դավիթ Հարությունյանի հետ կապված իրավիճակը․ «Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ նա քննադատել է Արդարադատության նախարարությանը և Գերագույն դատարանին, որը վերջինս համարել է դատավորների վարքագծի կանոնների խախտում և քաղաքական գործունեությանը մասնակցելու արգելք՝ նախատեսված ՀՀ օրենքի 69-րդ և 159-րդ հոդվածներով։ Նախկինում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) առաջարկել էր փոփոխել այս դրույթները՝ «տարբերակելու կարգապահական պատասխանատվության և դատավորների պաշտոնանկության հիմքերն ու ընթացակարգերը», սակայն Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել այս հարցում։ Վենետիկի հանձնաժողովը նաև մատնանշել է Դատական օրենսգրքի դրույթների անորոշությունը»։

Զեկույցում հատուկ ընդգծվում է ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը։

«2023 թվականին հասարակական դիտորդներին անհանգստացրել է ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճը, մասնավորապես, խոսքը ոստիկանության բաժանմունքներում իրենց հաճախորդների շահերը ներկայացնող երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի մասին է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն նկատվել։ «Դիտորդներն արձանագրել են նաև ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բռնության դեպքեր: Ոստիկանության դաժանությունը փաստագրվել է բողոքի ակցիաների, կանոնավոր պարեկության ժամանակ և ոչ ծառայողական ժամերին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ