26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի  անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչված  ու դատապարտված փաստ է աշխարհի կողմից։
Դրա փաստը վիճարկում կամ չեն ճանաչում Թուրքիան ու նրա մեծ ու փոքր  ախպերները՝ օրինակ Մեծ Բրիտանիան  ու Ադրբեջանը։
Ցեղասպանության նահատակները սրբադասված են ու վերջ։
Ու 1,5 միլիոնի  անունների թեման թուրքական թեզ է ու ծուղակ,որի մեջ մեզ Թուրքիայի պասով մտցնում  է Նիկոլը։
Հայ Եւկեղեցին սրբադասել է նրանց։
ՌԴ,ԱՄՆ,Ֆրանսիա,Գերմանիա ու տասնյակ երկրներ ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։
Հետեւաբար մի քննարկեք Նիկոլի ու նրա տխրահռչակ տարասեսակ երեսփոխանների հրապարակ նետած թուրքական թեզերը։
Մենք չենք ապացուցում չէ՞,որ այսօր ապրիլի 16 է։
Ինչու՞, որովհետեւ ակնհայտ փաստ է։
Նույնը չպետք է առհասարակ քննարկել Հայոց Ցեղասպանության նահատակների 1,5 միլիոնի անունները հայտնաբերելու ու հրապարակելու կասկածելի թեզը։
Ի՞նչ կապ ունի 1,5 միլիոն է նահատակվե՞լ,թե՞՝ ,1,4 կամ 1,8 միլիոն։
Հայոց Ցեղասպանությունը 20-րր դարի մեծագույն ողբերգություններից ու ոճրագործություններից մեկն է, որը դատապարտված է աշխարհի կողմից եւ վերջ։
Ո՞վ փորձում է այլ քննարկում ծավալել,փաստացի ատանձնում է ՀՀ-ում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի գործառույթ» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ