26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընթրիքը ձախողվել է․ «Արմաս»-ը ծանր կացության մեջ է հայտնվել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Մինչ բոլորը սպասում են, որ «Իմ քայլը» հիմնադրամը կհրապարակի Աննա Հակոբյանի եւ գործարար կանանց ընթրիքի մանրամասները, իսկ տեղեկատվությունն ուշանում է, մամուլին տարբեր լուրեր են հասնում այդ հանդիպումից: Որոշ լրատվամիջոցներ արդեն հրապարակել են որոշ մասնակիցների անունները: Համացանցում է հայտնվել Սամվել Ալեքսանյանի կնոջ` Շողերինայի, Ինստագրամում տեղադրած տեսանյութը: Նաեւ ընթրիքին մասնակցած կանանց տեղափոխած ավտոմեքենաների համարանիշներն են հրապարակվել, որից պարզ է դառնում, որ մասնակիցների մեջ մի քանիսը նույն Լֆիկի հետ փոխկապակցված անձինք են, բժշկական աշխարհից են եղել, ներկա է եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Դայմոնդ» սրահի սեփականատերը եւ մի շարք այլ կանայք` թվով 10-15 հոգի:

Ընթրիքը, ինչպես հայտնի է, կայացել է «Արմաս» գինու գործարանում: Հրավիրատոմսում նշված էր, որ ընթրիքի մասնակիցները պետք է վճարեն 1 միլիոն դրամ. «Հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում. սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես֊վաճառք: Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ»:

Մեզ հայտնի դարձավ, որ սպասվածից շատ ավելի քիչ կանայք են մասնակցել ընթրիքին եւ մասնավորապես դրանով է պայմանավորված այն, որ չեն շտապում տեղեկատվություն հրապարակել: Ավելին` «Արմաս» գինու գործարանի ղեկավարության նկատմամբ հանրային հարձակում է սկսվել` մեղադրանքներ են տեղացել, որ «երկիր հանձնողների հետ են համագործակցում»: Ֆեյսբուքյան էջերում եւ այլ խողովակներով մարդիկ իրենց բացասական վերաբերմունքն են փոխանցել, այնպես որ կազմակերպիչները շոկի մեջ են` իրենք միանգամայն այլ արդյունք էին ակնկալում»։

Հավելենք, որ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը լուսանկար էր տարածել ֆեյսբուքյան իր էջում ու գրել էր․

«էրատոյամերձ կնիիների տռճիկ տալու միջոցառումն անցկացվել է «ԱրմԱս» գինու գործարանում: Գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյանի թամադայությամբ-քավորությամբ:

չգնենք ԱրմԱս գինի

չնպաստենք գինեվաճառների հայրենավաճառությանը»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ