26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերթական անգամ մեր հասարակությանը էս անդոնները ներքաշեցին մի նոր թակարդի մեջ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական անգամ  մեր հասարակությանը էս անդոնները ներքաշեցին  մի նոր  թակարդի մեջ՝ Ցեղասպանության զոհերի , 1․5 միլիոն մարդու ցուցակի թեման․․Սա տիպիկ թուրքական  «պահանջ» է եւ այս թրքական վարձկանները ապրիլի 24-ից առաջ նետեցին մեր հասարակության երեսին, եւ մենք էլ, միամտաբար, վիրավորված, ջղային սկսեցինք քննարկել  դրանց նետած հերթական ծուղակը։

Թուրքիան այո,  սրանցից պահանջում է  մոռացության տալ, ժխտել, ուրանալ Հայոց Ցեղասպանությունը, թուրքերի կատարած ոճրագործությունը եւ դա կրկին անելու է հայի ձեռքով։
 Ճիշտ այնպես, ինչպես Արցախը  դատարկել տվեց հայի ձեռքով, երբ էդ <հայը> կանգնեց ու ասաց՝ Արցախը ադրբեջան է։  Ու, սկսվեց  մի նոր գենոցիդ՝ Արցախում եւ նրա շուրջ։
Հիմա, պատմական հիշողությունը եւ պահանջատիրությունն են փորձում փոշիացնել նույն <հայ>-ի ձեռքով։ Գտնվեցին նաեւ մարդիկ, ցեղասպանության զոհերի  հետնորդներ, որ ցավը սրտում սկսեցին իրենց հարազատների անունները եւ լուսանկարները տարածել։Հասկացեք, վերջապես, դա սրանց պետք չի, իրենց իրենց ուրացումի գործն են անում։
Մենք մեկ բան ունենք անելու՝ ԳՈՐԾԵԼ ու՝ ՇՏԱՊ։
Վերջապես լրջանալ, խելքներս գլուխներս հավաքել,  չընկնել դրանց հերթական ծուղակը եւ՝ գործել։  Գործել մեկ նպատակի համար՝    հեռացնել դրանց մեր երկրից, իշխանության ղեկը վերցնել դրանց ձեռքից եւ  կանգնեցնել մեղադրյալի պատի տակ՝ համախմբված եւ  նպատակային։
Բավ է ի վերջո ․․․»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ